20.05.2024

Կատարել գործողությունները, հիշելով ճիշտ հաջորդականությունը

664 + 147 + 20= 831

 578 + 154 + 30= 762

489 + 124 + 40= 653

27 : 3 + 4 5 = 29

54 : (16 – 7) = 6

584 – 206= 378

437 – 118= 319

645 – 217= 428

800 – 45= 755

564 + 137 + 20= 731

478 + 143 + 30= 651

689 + 125 + 40= 844

28 : 4 + 6 5 = 37

64 : (15 – 7) = 8

Գտի՛ր օրինաչափությունը

10, 25, 40, 55, 70, 85, 100

100, 85, 70, 55, 40, 25, 10

2, 22, 222, 2222, 22222

                                       Ճամփորդությունների ամփոփում

2023 – 2024 ուսումնակա տարվա ճամփորդությունների ընթացքում այցելել ենք

Ծաղկեվանք, Պլանետարիում, Խամաճիկների թատրոն «Անբան Հուռին», Ջրվեժի անտառապարկ, Փայտարվեստի թանգարան, Մաչանենց թատրոն և Դդմաշեն։

Դդմաշեն գյուղը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Դդմաշեն գյուղում այցելեցինք մանկապարտեզ, դպրոց և Սուրբ Թադևոս եկեղեցին։ Մանկապարտեզի բակում զարդարեցինք զատկական ծառը։ Մանկապարտեզի երեխաներին հյուրասիրեցինք մեր տարած քաղցրավենիքները։ Հետո գնացինք դպրոց, մեզ դիմավորեցին երրորդ դասարանցիները։ Նրանք մեզ ցույց տվեցին իրենց դասարանները, դահլիճը և բակը։ Մենք էլ երրորդ դասարանցիներին սովորեցրինք մեր սովորած երգերն ու պարերը և միասին երգեցինք ու պարեցինք դպրոցի բակում։ Մեզ հետ էր նաև տիար Բլեյանը։ Սուրբ Թադևոս եկեղեցում երգեցինք եկեղեցական երգեր։ Հետ վերադառնալիս կանգ առանք Հրազդան լճի (ջրամբար) ափի մոտ մի քիչ հանգստացանք ու շարունակեցինք մեր ճանապարհը։

Ինձ համար ամենահետաքրքիր ճամփորդությունը՝ Դդմաշենինն էր։ Այնտեղ ծանոթացանք մանկապարտեզի և դպրոցի երեխաների հետ։ Հետաքրքիր էր նաև, որ մեզ հետ էր տիար Բլեյանը։

Կես ձին

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Պատերազմում, իհարկե, իմ քաջությամբ աչքի ընկա եւ թշնամու վրա հարձակվելիս ամենից առաջ ես էի գնում:

Մի անգամ տաճիկների հետ կատաղի կռիվ ունենալուց հետո, մենք գրավեցինք թշնամու բերդը: Ես առաջինը մտա այդ բերդը եւ, դուրս քաշելով բոլոր տաճիկներին, փրփրած ձիս քշեցի դեպի աղբյուրը՝ ջուր տալու: Ձին ջուրը խմում էր եւ ոչ մի կերպ չէր կարողանում իր ծարավը հագեցնել: Անցավ մի քանի ժամ, բայց ձին աղբյուրից չի կտրվում: Սա ի՞նչ հրաշք է: Ես ապշեցի: Բայց հանկարծ իմ հետեւից ջրի արտասովոր ձայն լսեցի:

Ես նայեցի եւ զարմանքից քիչ մնաց, որ ձիուց ընկնեմ:

Բանից դուրս եկավ, որ ձիուս հետեւի մասը կտրված է եւ ջուրը, որ խմում էր, ազատ կերպով ետեւից թափվում է՝ փորումը չի մնում: Այդ պատճառով ետեւիս մի մեծ լիճ էր գոյացել:

Ես ապշեցի: Ինչ տարօրինակ բան է:

Բայց այդ ժամանակ զինվորներիցս մեկը մոտեցավ ինձ եւ հանելուկը պարզեց:

Երբ ես հետեւելիս եմ եղել թշնամիներին եւ բերդն եմ մտել, տաճիկները հենց այդ վայրկյանին բերդի դուռը փակել են եւ ձիուս կեսը կտրել: Կարծես կես են արել: Ետեւի մասը միաժամանակ մնացել է դարպասի մոտ, աքացիներով ցրել տաճիկներին, հետո վազել մոտիկ դաշտը:

-Նա այնտեղ արածում է, – հայտնեց զինվորս:

Արածում է: Չի կարող պատահել:

-Ինքներդ տեսեք:

Ես, ձիուս առաջին կեսի վրա նստած, սլացա դեպի դաշտը: Այնտեղ ես իսկապես տեսա ձիուս երկրորդ մասը: Նա կանաչ դաշտում հանգիստ արածում էր:

Ուղարկեցի զինվորական բժշկի ետեւից եւ նա, երկար չմտածելով, դափնու բարակ ճյուղերով ձիուս կեսերը կարեց իրար, որովհետեւ թել չուներ:

Ձիուս կեսերը կպան իրար, իսկ դափնու ճյուղերը նրա մարմնի մեջ արմատներ արձակեցին եւ մի ամսից հետո թամքի վրա դափնու ճյուղերից մի լավ տաղավար ունեցա:

Այդ տաղավարի մեջ նստած, ես շատ զարմանալի քաջագործություններ կատարեցի:

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Ցրել – ցիրուցան անել

Աքացի – ոտքի հարված

2․ Ձիու անունից համառոտ պատմի՛ր «Կես ձին»:

Շատ ցավոտ էր, երբ կեսս չկար։ Բայց երբ միացրին շատ հաճելի էր և ես դարձա նույն ձին։

3․ Ձիերի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ եւ որեւէ ձեւով (ռադիոնյութ, տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

  1. Ձին ընտլացվել է 5-6 հազար տարի առաջ Ասյայում։

2. Ձիերը կարող են քայլել և վազել ծնվելուց ընդամենը մի քանի ժամ հետո:

3. Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը:

4. Տնային ձիերը սովորաբար ապրում են մոտ 25 տարի: Այնուամենայնիվ, ամենատարեց տնային ձին Older Բիլլին էր, որը մահացավ 62 տարեկան հասակում:

5. Ձիու մեջ ոսկորներն ավելի քիչ են, քան մարդկանց մոտ։

4. Գտի՛ր բառեր, որոնցից կարող ես գործողություն ցույց տվող բառեր ստանալ.

օրինակ՝ նկար-նկարել, խոսք-խոսել։

կռիվ – կռվել

վազք – վազել

5․ Նշված ընդարձակ նախադասությունները դարձրո՛ւ համառոտ, համառոտները՝ ընդարձակ:

Ձին խմում էր։

Ես կատարեցի։

Ես ապշեցի։

6. Տրված բառակապակցություններն գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ կարուձեւ անող արհեստավոր-դերձակ

Ձիերի խումբ – երամակ

Որս անող մարդ – որսորդ

Բույսով կերակրվող – բուսակեր

Ձիու ձագ – քուռակ

Հրաման տալ – հրամայել

Կենդանիներ բուժող մարդ – անասնաբույժ

        «Գիտելիքների դղյակում»

Ես մի օր արթնացա ու տեսա, որ ես հայտնվել եմ գիտելիքների դղյակում։ Ինձ շատ հետաքրքրեց, թե այնտեղ կարող եմ ինչ որ բան սովորել, թե ոչ։ Ես մտա ներս և տեսա, որ դղյակում թագավոր չկար, այլ գիրք էր։ Նա ինձ բացատրեց բոլոր կանոնները և ասաց, որ եթե դու լավ սովորեմ կստանամ նվեր։ Ես որոշեցի այնտեղ սովորել։ Եվ վերջապես ես հասա իմ նվերին և իմ նվերի վրա գրված էր, որ ես լավագույնն եմ գիտելիքների դղյակում սովորողներից և կարող եմ նորից այնտեղ սովորել։

16.05.2024

  1. Հաշվի՛ր

(340 – 100) : (252-250) = 120

5 x 8 + 8 x 7 + 8 x 8 = 160

48 : 8 + 5 x 7 + 60 : 10 = 47

(348 – 248) : (200 – 100)= 1

6 x 9 + 9 x 6 + 8 x 9 = 180

19 x 0 + 25 : 5 + 0 : 9 = 5

2.Հաշվի՛ր

  6754     244    
 + 853     2356    
  7607     22178    
  8685     6    
 +4364     8347    
 13049     61659    

3. Լուծիր խնդիրները։

Սոնան գնեց սպիտակ, կանաչ և դեղին թելեր, ընդամենը՝ 125 մ։ Սպիտակից նա կտրեց 28 մ և տիկնիկի համար գուլպա գործեց։ Ընդամենը քանի՞ մետր թել մնաց Սոնայի մոտ։

Լուծում 125 – 28 = 97

Պատ․ ՝ 97

Հասմիկը գնեց  135 մ սպիտակ, կանաչ և դեղին թելեր։ Տիկնիկին գուլպա գործելու համար նա օգտագերծեց սպիտակից 12 մ, կանաչից 11 մ։ Ընդամենը քանի՞ մետր թել մնաց Աննայի մոտ։

Լուծում 135 – 12 – 11 = 112

Պատ․ ՝ 112  

4. Հաշվի՛ր արագ։

13 x 6 = 78                 3 x 12 = 36

14 x 6 =84                  4 x 12 = 48

15 x 6 = 90                 5 x 12 = 60

16 x 6 = 96                 6 x 12 = 72

Նախադասությունները ընդարձակել:

Ես պարում եմ։

Ես պարում եմ  ժողովրդական պարեր։

Վահրամը խաղում է։

Վահրամը խաղում է  մանկապարտեզում զինվոր-զինվեր։

Ելակը հասել է։

Կարմիր ելակը հասել է

Անձրև է գալիս։

Անձրև է գալիս շատ-շատ ուժեղ։

Գիրքը ընկավ։

Գիրքը ընկավ խոտերի մեջ։

Ըկերս զանգահարեց:

Ընկերս զանգահարեց շտապ ինձ։

Երեխաները խաղում են:

Երեխաները խաղում են գործնագոծ։

Հայրիկս նորոգեց:

Հայրիկս նորոգեց հին մեքենան։

Ավտոմեքենան սլանում է:

Ավտոմաքենան սլանում է ճանապարհի վրա։

Գնդակը գլորվեց:

Գնդակը գլորվեց մեքենայի տակ։

Արջը փնթփնթում է:

Արջը փնթփնթում է քաղցր մեղրի համար։

Նապաստակ

(տեղեկատվական)

Նապաստակները նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիքի ներկայացուցիչներ են։ Հայտնի է նապաստակների մոտ 50 տեսակ: Տարածված են բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում եւ այլուր։

Մարմնի երկարությունը 50-60 սմ է, կենդանի զանգվածը՝ 4-7 կգ։ Ականջները երկար են, պոչը`կարճ։ Հետին վերջավորությունները երկար են աոջեւիններից։ Արագավազ է։ Սնվում է բուսական կերով։ Նապաստակներն ունենում են 3–6 ձագ, որոնք ծնվում են բաց աչքերով, աղվամազածածկ, շարժվելու ունակ եւ մի քանի օր անց կարողանում են ինքնուրույն սնվել: Տարվա ընթացքում նապաստակները ձագ են ունենում 2-3 անգամ:

Նապաստակի կաթը շատ սննդարար է. 6 անգամ ավելի յուղալի է, քան կովի կաթը. այնպես որ 1 անգամ կերակրվելուց հետո ձագը 3–4 օր կուշտ է լինում: Իսկ 3–4 օր անց ձագերն արդեն կարող են խոտ ուտել:

Նապաստակին հաճախ են վախկոտ անվանում: Սակայն դա այդպես չէ. արժե տեսնել, թե նա ինչպես է երկար ցատկերով, ասես գետնատարած, երկար ականջները մեջքին սեղմած առաջ նետվում եւ փախչում որսկան շներից: Ցատկելով մեկ` հետ, մեկ կողք՝ խառնում է հետքերը, ապա հեռանում է ու թաքնվում: Զուր չէ, որ նապաստակին «շլդիկ» են ասում. նա ոչ միայն իր առջեւն ու շուրջն է տեսնում, այլեւ մի քիչ էլ՝ հետեւը: Ականջները նույնպես շրջվում են չորս կողմ, եւ գլուխը պտտելու կարիք չի լինում:

Նապաստակները տարածված են ամենուրեք, բացի Մադագասկար կղզուց, Հարավային Ամերիկայի հարավային շրջաններից եւ Անտարկտիդայից: ՀՀ-ում ամենուրեք հանդիպում է անդրկովկասյան գորշ նապաստակը:

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Զուր – արդյունք չտվող

2․ Ի՞նչ նոր տեղեկություն իմացար նապաստակի մասին:

Որ նապաստակը 4-7 կիլոգրամ է և նա ունենում է 3 – 6 ձագ։

3.«Նապաստակ» բառի տառերով նոր բառեր կազմի՛ր։

Պատ, ապա, տակ, տապան։

Խնդիրներ

Քառակուսու պարագիծը 845 սմ է։ Քանի սանտիմետր է քառակուսու պարագիծը։

Լուծում 845 x 4 = 3380

Պատասխան 3380

Հավասարակողմ եռանկյան պարագիծը 8472 սմ է։ Քանի սմ է եռանկյան պարագիծը։

Լուծում 8472 x 3 = 25416

Պատասխան 25416

Ուղանկյան մի կողմը 150 սմ է, իսկ մյուս կողմը 850 սմ է։ Քանի սանտիմետր է ուղանկյան պարագիծը։

Լուծում (150 + 850) x 2 = 2000

Պատասխան 2000

Վեցանկյան պարագիծը 150 սմ է։ Քանի սանտիմետր է վեցանկյան պարագիծը։

Լուծում 150 x 6 = 900

Պատասխան 900

Հինգանկյան պարագիծը 78456 սմ է։ Քանի սանտիմետր է հինգանկայան պարագիծը։

Լուծում 78456 x 5 = 392280

Պատասխան 392280